fbpx
Աշխարհ

Պետական դավաճանության մեղադրանքով Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Xeberman.com և Press.az.com կայքերի հիմնադիր և գլխավոր խմբագիր Պոլադ Ասլանովի նկատմամբ` հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Նա ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ասլանովը բազմիցս գաղտնի հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի տարածքից դուրս, համագործակցել է արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և դրա դիմաց ստացել վարձատրություն։

«Կատարելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների առաջադրանքները, Ասլանովը նրանց հետ կիսվել է գաղտնի տեղեկություններով, որոնք սպառնում են Ադրբեջանի պետական անվտանգությանն ու պաշտպանությանը։ Նա նաև պայմանավորվել է հրապարակել հակակոռուպցիոն նյութեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում», – հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ