fbpx
Սպորտ

Վստահ էի, որ իմ հայրենիքում պետք է թուրքին հաղթեմ. Արթուր Բազեյան

Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մամուլի ասուլիսի ընթացքում ոսկե մեդալ ու Եվրոպայի առաջնության չեմպիոնական գոտի է նվիրել առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանին:

Հովսեփյանը նշել է՝ Բազեյանն իրականում արժանի էր հենց ոսկե մեդալին:

Բռնցքամարտիկի խոսքով՝ սա մեծ պատիվ է իր համար.

«Նպատակս առաջնությունում չեմպիոն հռչակվելն էր, բայց եղավ այն, ինչ եղավ: Շնորհակալ եմ պարոն Հովսեփյանին այս մեդալի ու գոտու համար: Սա ինձ ավելի է մոտիվացնում: Հետագայում պետք է ուղղենք մեր սխալներն ու ավելի մեծ հաղթանակներ ունենանք: Բոլոր մեդալները պետք է վերածենք ոսկու, որպեսզի մեր հայրենիքի պատիվը բարձր պահենք»,- ասել է Արթուր Բազեյանը:

Բազեյանն ընդգծել է՝ հավաքականի տղաների համար պատիվ էր հենց Հայաստանում հանդես գալը. «Արեցինք հնարավորն ու անհնարինը, որ լավ հանդես գանք ու մեր հայրենիքի պատիվը բարձր պահենք: Գերազանց տպավորություններ ունենք: Նախ, ֆանտաստիկ էր մեր հայրենակիցների աջակցությունը: Դա շատ կարևոր էր ու ուժ էր տալիս մեզ»:

Բազեյանն առանձնացրել է Թուրքիայի ներկայացուցչի հետ քառորդ եզրափակչում անցկացրած իր մենամարտը. «Շատ մեծ էր պատասխանատվությունը Թուրքիայի ներկայացուցչի հետ մենամարտից առաջ: Լավ էի պատրաստվել այդ մենամարտին ու տրամադրվել էի միայն հաղթանակի: Վստահ էի, որ իմ հայրենիքում պետք է թուրքին հաղթեմ: Տրիբունաներն էլ ինձ շատ օգնեցին: Յուրքանչյուր հարվածից հետո պատկերացնում էի, որ ամեն մի հայ է խփում նրան»:

Հիշեցնենք՝ 57 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Բազեյանը 2-3 հաշվով զիջել էր Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյին և դարձել ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ