fbpx
Քաղաքականություն

Պետք է վերականգնել ներքին համերաշխությունը, դաշնակիցներ ներգրավել ու հեռացնել ահաբեկիչ Ալիևին

Պետք է ասեմ՝ երբ լսում եմ Ալիևին, հասկանում եմ, որ լինի Լևոնը, Ռոբերտը, Սերժը կամ էլ հիմա Նիկոլը, կամ, եթե լինի մեր պետության մեկ այլ ղեկավար, կանգնելու եմ պետության կողքին, քանզի մեր ազգին թշնամի հայտարարողը և նվաստացնելով խոսողը Ալիևն է (իր հովանավորների հետ), ու այս ներքին գզվրտոցը բոլորիս վատ նկարագիր է տալիս, որի մեջ, մեծ հաշվով, փոքրամասնությունն է ներգրավված, սակայն դա է «եթերներում»:

Ալիևը ոչ միայն բռնապետ ու ահաբեկիչ է, այլև խորամանկ մանիպուլյատոր, որին (իր հովանավորների հետ մեկտեղ) հարկավոր է հեռացնել՝ տարածաշրջանի արյունահեղությունը կանգնեցնելու և տարածաշրջանը խաղաղեցնելու նպատակով:

Սրա ամեն մի ելույթ նորովի ատելության ալիք է արթնացնում, ամեն մի խոսք բռնության ու ահաբեկման մասին է, ամեն մի բառ պատմության ու իրականության խեղաթյուրում է: Կրթված մի անտանելի տգետ երևույթ է, որը չունի բարոյական արժեքներ:

Այս կրթված տգետի դեմ պայքարելու ձևը երկուսն է․ ոչնչացումը կամ դաշնակիցների՝ սկսած ադրբեջանական բռնաճնշված ժողովուրդներից, վերջացած մեր բնական դաշնակիցների՝ բոլոր բարձր ժողովրդավարություններից, ինչպես նաև շահ սիրող ժամանակավոր դաշնակիցների ներգրավմամբ Ալիևի թագազրկումը:

Ոչնչացումն այս պահին մի կողմ դնելով՝ շատ իրատեսական է դաշնակիցների ներգրավմամբ նրա հեռացման հասնելը: Դա անելու լիքը մեթոդներ ու եղանակներ կան, որի համար անհրաժեշտ է միջոցներ և ներուժ, ինչը կա շատ կենտրոններում, և որոնք կբացեն իրենց դռները՝ ելնելով նպատակերի համապատասխանությունից, եթե որևէ ուժ հանձն առնի դա իրականացնել:

Այդպիսի ուժեր կան թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, սակայն մեկ նախապայման կա․ մեր ներքին համերաշխության վերականգնումը կամ ստեղծումը, որ պոտենցիալը հզոր գործի, իսկ արդյունքը ճշգրիտ լինի: Այսինքն, ներքին թշնամանքի վերացմամբ, կայունացմամբ այդ գեներացիան արագ կմարմնավորվի ընդդեմ իրական թշնամու: Ով այդ համերաշխությանը դեմ գնա, ապա այդ մարդը կամ ուժը պետք է ճանաչվի ՀՀ թշնամի: Գիտեմ, որ արդեն եղել են դեմ գնացողներ (նաև պատերազմի ժամանակ), որոնք, ենթադրում եմ, որ հիմնականում թուրքական ու ռուսական ուժերի ազդեցության գոտում գործող միջազգային կրիմինալ տարրերի ենթականեր են, բայց հստակ հոծ գիծ է պետք քաշել ու նոր խաղ սկսել վերոգրածս դաշնակիցների հետ միասին:

Համերաշխությունը պետք է լինի երեք հիմնակետերում՝ ռազմական ու գիտական ներուժի բարձրացումը որպես անվտանգության ու պաշտպանության երաշխիք, տնտեսության վերաթողարկումը՝ մեգաներդրումների հիման վրա և Արցախի միացում ՀՀ-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ