Աշխարհ

Պետք է խուսափել Պարսից ծոցում իրավիճակի սրումից․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում։ Այս մասին, ինչպես փոխանցում է AP-ն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի խորացմանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ցանկացած սրումից:

Ընդ որում՝ Գուտերեշը շեշտել է, որ ինքն առանձնահատուկ պատկերացում չունի սեպտեմբերի 23-ին Գլխավոր վեհաժողովում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հնարավորության մասին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ