«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ թիմի խաղացողները կոնֆլիկտ ունեն ակումբի ղեկավարության հետ:
«Մենք բարկացած չենք: Երբ երկու կողմերն էլ խուսափում են վեճից,նշանակում է, որ կոնֆլիկտ չկա: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում, գիտենք, որ մարդիկ այլ անվան տակ թերթերում հրապարակումներ են կատարում: Պետք չէ բարկանալ: Մեր նպատակն է դուրս գալ խաղադաշտ և տիտղոսներ նվաճել»,- իսպանացու խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Նշենք, որ այս պահին «Բարսելոնա»-ն 13 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

