fbpx
Սպորտ

Ռեալը չի շտապում հետ կանչել Մարտին Էդեգորին․ Marca

Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր չէ ժամանակից շուտ հետ կանչել կիսապաշտպան Մարտին Էդեգորին, որ այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադ»-ում:

Ինչպես փոխանցում է Marca-ն, 20-ամյա ֆուտբոլիստի խաղը տպավորել է «արքայական» ակումբին, միաժամանակ, սակայն, հարգում են Սան-Սեբաստիանը ներկայացնող ակումբին և մտադիր չեն խզել պայմանագիրը:

Էդեգորն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի և դարձել 2 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Նորվեգացին նաև ճանաչվել է թիմի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ