Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով սոցցանցերում ակտիվ շրջանառվող կեղծ տեղեկությանը։
- Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային Ալբերտ Սիրոյանի դին․ ՊՆ
- ՊՆ ռազմական ոստիկանությունն իրականացնում է Արսենալ 2022 միջոցառումը
«Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա», – ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: