ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ Զինված ուժերում պատվաստումների ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում։
- Բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ․ՊՆ
- Անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ․ ՊՆ
«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքանակի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ: