fbpx
Իրավական

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ազատ կարձակվի

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ կարձակվի, քանի որ դատարանը մերժել է Քննչական կոմիտե միջնորդությունը՝ երկարացնել Պողոսյանի կալանքի ժամկետը։

Այս մասին Sputnik-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նշենք, որ Պողոսյանն անցնում է Գորիսում այս տարվա հուլիսին տեղի ունեցած կրակոցների հայտնի դեպքով։ Նա ներգրավվել է որպես մեղադրյալ ու կասկածվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մեջ։

Պողոսյանն ազատ կարձակվի նոյեմբերի 21-22-ը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել նաև, որ այդ միջադեպքում ներգրավված է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, սակայն այս պահին տվյալ գործով նա ոչ մի կարգավիճակ չունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ