ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Պետքարտուղար Պոմպեոն և վարչապետ Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները՝ կապված Իրանի ապակայունացնող գործողությունների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պոմպեոն Նեթանյահուին դարձյալ վստահեցրել է Իսրայելի անվտանգությանն ԱՄՆ-ի անսասան նվիրվածության մասին:
