fbpx
Աշխարհ

Պոմպեոն հայտնել է, թե երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի և Չինաստանի դեմ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում հայտնել է, որ ԱՄՆ-ն առանց վարանելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ կրկնակի պատժամիջոցներ կիրառելու երկրի ջանքերի դեմ։


Պոմպեոն նշել է, որ իրենք տեսնոլով, թե որևէ երկիր ինչպես է խախտում իրենց ընթացիկ պատժամիջոցները, յուրաքանչյուր երկրի պատասխանատվության կոչ են արել:

«Մենք յուրաքանչյուր երկրի պատասխանատվության կոչ արեցինք։ Նույնը կանենք նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների դեպքում»,- ասել է Պոմպեոն՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե դեմ հանդես գան Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ