Սպորտ
15:10 05/03/2020

Փոփոխություն՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունում

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / գործադիր կոմիտեն որոշել է փոփոխություններ կատարել խաղերի բացման արարողակարգում: Մասնակից յուրաքանչյուր երկրի դրոշակակիր պետք է լինեն երկսեռ մարզիկներ / մեկական տղամարդ և կին /: Դա առաջին անգամ կկիրառվի Տոկիոյում:

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի մարզակառույցները լիովին պատրաստ են խաղերն ընդունելու համար: Արդեն վաճառվել է 4,5 միլիոն տոմս: Ճապոնիայի բնակչությունը մեծ խանդավառությամբ է սպասում օլիմպիական խաղերի մեկնարկին:

32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաշվետվություն է ներկայացրել կատարած աշխատանքների մասին: Վերջնականապես հաստատվել է ջահի երթուղին և օլիմպիական ավանի ղեկավար է ընտրվել Սաբուրու Կավաբուչին:

2023թ. կայանալիք ՄՕԿ –ի հաջորդ վեհաժողովի անցկացման վայր է առաջարկվել Հնդկաստանի Մումբայ քաղաքը և միջոցառումը նվիրվելու է այդ երկրի անկախության տոնին:

Լոզանում անցկացված ՄՕԿ –ի գործկոմի նիստում խոսք է գնացել այն մասին, որ կորոնավիրուսը չպիտի խանգարի «Տոկիո – 2020» -ի անցկացման ժամկետներին և կայացմանը: Բոլոր օլիմպիականները պետք է շարունակեն իրենց նախապատրստական մարզումները:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ