Երեկ Արաբկիր վարչական շրջանում մի խումբ հարբած երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը։
Այս մասին Civic.am-ին հայտնել են ՔՊ-ի իր աղբյուրները։
ՔՊ մի քանի անդամներ և նախկին նախարար Հակոբ Արշակյանը բակային քարոզարշավ անելիս են եղել, երբ նրանց են մոտեցել ակնհայտորեն հարբած 9-10 երիտասարդ և փորձել բռնություն գործադրելով խանգարել հանրահավաքը, սակայն այնքան հարբած են եղել, որ 4 ՔՊ-ականները, դիմելով ինքնապաշտպանության, հեշտությամբ սաստել են նրանց և շարունակել քարոզարշավը։
Հարբած երիտասարդներից ոմանք ունեն վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։
Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ քարոզարշավը խանգարելու մեղադրանքով։
