fbpx
Սպորտ

Պորտուգալացի ռմբարկուն տեղափոխվել է Ալաշկերտ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ 28-ամյա ռմբարկուն նախկինում հանդես է եկել պորտուգալական «Բեյրա Մար» և «Կասա Պիա» թիմերում, ռումինական «Ռապիդում» (Բուխարեստ), Կիպրոսի ԱԵԼ-ում և «Այա Նապայում», Իսլանդիայի «Ֆյարդաբիգդում», լեհական «Ռակով» և «Նիեպոլոմիցե» ակումբներում:

Ըստ աղբյուրի՝ ավարտված մրցաշրջանում Էմբալոն 15 գոլ է խփել լեհական «Օլիմպիայի» կազմում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ