fbpx
Կառավարություն

Ճանապարհների նորոգման ոլորտում արդեն կա 31 մլրդ դրամի հաստատված ծախս. նախարար

Կառավարության այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում վերաբաշխում կատարեց 2020-ի պետական բյուջեում:

Այս հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկում են Թուրքիայի սահման-Վանաձոր-Մարգարա-Տաշիր-Վրաստանի սահման ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման և հեղինակային վերահսկողության ծառայությունների համար հատկացնել 1 մլրդ 732 մլն 805 հազար դրամ»,-ասաց նախարարը:

Պապիկյանը հայտնեց, որ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման համար` 434 մլմ 645 հազար դրամ է հատկացվել:

«Առնվազն վատ չի, ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում արդեն: Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք այլ տեխհսկող ներգրավելու միջոցներ ձեռնարկեցինք:

Կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ ծախսերից զատ, մենք կունենանք 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ ճանապարհների հիմնանորոգման նպատակներով»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ