Թավշյա հեղափոխությունից 3 տարի անց՝ հարյուրավոր փորձություններից, աղետներից, ստերից, դավաճանություն ու դավադիր քայլերից հետո, Հայաստանի քաղաքացին երեկ Հանրապետության հրապարակում վստահ ազդարարեց պողպատե հեղափոխության մեկնարկը։
Պատերազմում պարտությունից հետո, հայ ժողովուրդը անցնելով դժոխային փորձությունների միջով, պայքարելով ներքին ու արտաքին թշնամիների դեմ, այսօր կրկին կանգնած է Հանրապետության հրապարակում ևս մեկ անգամ հաստատելու, որ Հայաստանում ժողովուրդը հաստատակամ է մինչև վերջ պաշտպանել իր իշխանությունը։
Երեկ երբ Հանրապետության հրապարակը թնդում էր ապագայի հանդեպ ժողովրդի վստահության ցնծությունից, այպես կոչված, ընդդիմադիր ուժերը էժանագին մանիպուլյացիաներով քարոզարշավի ընթացքում իրենց անհաջողությունները ամեն կերպ փորձում էին թաքցնել։ «Մաշըցնողի» անուն ու համբավ ձեռք բերած ու «պատվխնդիր» ընդդիմադիր ուժերը իենց բնորոշ վարքագծով լուրեր տարածեցին, թե հանրահավաքին մասնակիցների թվաքանակ ապահովելու համար իշխանությունը կիրառել է վարչական լծակներ։
Բազմիցս ժողովուրդը համոզվել է, որ այս գործիքակազմը օգտագործում են հենց իրենք, ինչին քարոզարշավի ընթացքում ականատես եղան Սյունիքի մարզում։ Ավելի է ծիծաղելի, երբ մինչ հանրահավաքի սկսվելը հրապարակում են կիսադատարկ հրապարակից կադրեր՝ նշելով, թե քիչ մարդ է աջակցում Նիկոլ Փաշինյանին։ Կամ հայտարարել, թե վարչապետի պաշտոնակատարի աջակիցների 2018 թվականի հեղափոխության նկարներն են հրապարակում, որ պատրանք սրեղծեն, թե շատ մարդ է մասնակցում հանրահավաքին։ Հրապարակված լուսանկարներում ակնհայտ երևում են Քաղաքացիական պայմանգիր կուսակցության «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով պաստառները, որոնք մինչ հանրահավաքի սկսվելն էին փակցվել։
Թերևս ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր ոչ մի կերպ չեն համակերպվում, որ Հայաստանում ժողովուրդը իր քվեով ու ձայնով է որոշում երկրի իշխանությունը, և արդեն հստակ պետք է հասկանան, որ ոչ թե իրենք են սրտի ուզածների չափով «խփելու», այլ ՀՀ քաղաքացին։
Նիկոլ Փաշինյանը երեկ ևս մեկ փաստեց, որ ՀՀ քաղաքացիները պահանջում են օրենքի և իրավունքի դիկտատուրա, պահանջում են, որ պետական ինստիտուտները կայանան:
Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանում արմատապես զարգացել է կոռուպցիան ու անդարարությունը։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է, որ պայքարելու են նման արատավոր երևույթների դեմ՝ շնորհիվ ժողովրդի վստահության, սիրո ու հարգանքի։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույն առիթն են, որ ժողովուրդը կրկին ապացուցի, որ Հայաստանում ընտրակեղծարարություն իրականացնողների գնացքը վաղուց գնացել է, իսկ ընտրակաշառք բաժանողները ձերբակալվելու են և պատժվեն օրենքով։
Շողիկ Կակոյան