Հուլիսի 12-ին, ժամը 16:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը Շորժայի հանրային լողափում շուրջօրյա հերթապահություն իրականացնելիս նկատել է, որ երկու քաղաքացի հեծանվանավակով չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:
Փրկարարներն Ա.Հ.-ին (ծնված 2007 թ.) և Ժ.Ա.-ին (ծնված 2006 թ.) դուրս են բերել ափ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։