ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն գլխի լուրջ վնասվածք է ստացել ձիուց ընկնելուց հետո։
29-ամյա դարպասապահն Իսպանիայում ձի է վարել և ընկնելուց հետո գլխի վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց և ինտուբացրել (շնչուղիների մեջ էնդոտրախեալ խողովակ է մտցվել՝ շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար), հայտնում է Marca-ն։
Այլ աղբյուրների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ոչ թե ընկնելու, այլ Ռիկոյի պարանոցին վազող ձիու հարվածի հետևանքով։ Կա նաև վարկած, որ գետնին կանգնած ֆուտբոլիստին ձին ու սայլը հարվածել են։ Այս ամբողջ տեղեկությունը հաստատված չէ, պաշտոնական վարկած դեռ չկա։
Ռիկոն ՊՍԺ-ում է 2020 թվականից։ Այս մրցաշրջանում դարպասապահը ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզցիների կազմում։