fbpx
Սպորտ

Եթե իմ, Մեսսիի և Մբապեի հետ ամեն ինչ լավ լինի, ապա ՊՍԺ-ն լավ կլինի. Նեյմար

Նեյմարը խոսել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ի հաղթանակի մասին։

Երեկ փարիզցիները հաղթեցին «Նանտին» (4:0) և 11-րդ անգամ նվաճեցին Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Այս խաղում Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ։

– Լավ խաղ, հիանալի օր: Մենք հիանալի խաղացինք, շնորհավորում եմ ամբողջ թիմին։ Մենք ցույց տվեցինք, որ արժանի էինք հաղթանակի, և դա էր պատճառը, որ նվաճեցինք գավաթը:

-Այս մրցաշրջանում կտեսնե՞նք նոր Մեսսիի:

– Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Մարդիկ շատ են խոսում, բայց չգիտեն, թե ինչ է կատարվում թիմի ներսում: Օրեցօր տեսնում ենք, որ առյուծը առյուծ է։ Նա չի փոխվի և ընդմիշտ կլինի տարբերություն ստեղծող խաղացող:

Հույս ունեմ, որ այս մրցաշրջանում մենք երեքով կմնանք ՊՍԺ-ում։ Եթե ​​ինձ, Լեոյի և Կիլիանի մոտ ամեն ինչ լավ ընթանա, ՊՍԺ-ն լավ կլինի»,- ասել է Նեյմարը, գրում է sports.ru-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ