Գովազդ

Պուտինը հերթական հեռախոսազրույն է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ամենադիտվածներ

2p0a4515_1000_0-770×510

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Պուտինը քննարկել է նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական դրույթները:

«Գոհունակություն է հայտնվել հրադադարի ռեժիմի պահպանման փաստի կապակցությամբ, և շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ Հայտարարության համաձայն Ադրբեջանին վերադարձվող շրջաններում քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր են գտնվում: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ հասկանում է խնդիրը և ասել է, որ ադրբեջանական կողմը այդպես էլ գործելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:

Ամենաթարմ