Պուտինն ու Էրդողանը շուտով կրկին կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին Մոսկվայում կմասնակցեն հերթական բանակցություններին: Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինն ու Էրդողանը կմասնակցեն երկու երկրների՝ բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստին, կհայտարարեն Ռուսաստանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության տարվա բացումը:

Ի դեպ, սա կլինի այս տարվա ընթացքում երկու երկրների նախագահների արդեն երրորդ հանդիպումը:

Ամենաթարմ