Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառությունից։
Կողմերը քննարկել են ստրատեգիական կայունության ու սպառազինության վերաբերյալ հարցեր։
Զրույցի ընթացքում նախագահները շոշափել են իրանական միջուկային ծրագրի, ինչպես նաև ՌԴ-ԱՄՆ առևտրատնտեսական կապի թեմաները։
Երկրի ղեկավարները ողջունել են կորոնավիրուսի դեմ պայքարում Մոսկվայի ու Վաշինգթոնի համագործակցությունը։ Նրանք միմյանց նաև շնորհավորանքներ են հղել՝ կապված «Սոյուզ»-«Ապոլոն» համատեղ ծրագրի 45-ամյակի հետ։