fbpx
Առողջապահություն

Նախընտրական քարոզարշավի հետևանքով սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ. Անահիտ Ավանեսյան

Նախընտրական քարոզարշավի հետևանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ նախորդ 7 և 14 օրերի համեմատականներն արդեն ցույց են տալիս վարակվածության մի փոքր աճ:

«Իհարկե, պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից: Բայց այո, իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երևան քաղաքով, իհարկե, իր դերը խաղալու է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարի պաշտոնակատարը:

Ընտրությունների օրը, նրա խոսքերով, ընտրական բոլոր տեղամասերում գործընթացը պատշաճ ձևով էր կազմակերպված, և թե՛ քաղաքացիները, թե՛ ոստիկանությունը, թե՛ հանձնաժողովի անդամները խիստ կերպով դիմակ էին կրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ