fbpx
Հասարակություն

Երևանը վեց ամսում 161 նոր քաղաքային ավտոբուս ձեռք կբերի

Երևանի քաղաքապետարանը լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան»։

«Արդեն տեղեկացրել ենք, որ ստորագրվել է 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։

CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։

Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով և հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

Ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։

Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ