Թաթոյանն ու Սարգսյանը քննարկել են սահմանային իրավիճակը-Azat TV
Իրավական

Թաթոյանն ու Սարգսյանը քննարկել են սահմանային իրավիճակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ