«Բրայթոնը» փորձում է գնել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Լևի Քոլվիլին:
Ճայերը 20-ամյա անգլիացու համար 30 մլն ֆունտ են առաջարկել, սակայն կապույտները մերժել են:
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է «Կոլվիլի» վրա:
Անցած մրցաշրջանը պաշտպանը վարձավճարով անցկացրել է «Բրայթոնում»: Եթե լոնդոնցիներն ընդունեին առաջարկը, ապա Կոլվիլը Ժոաո Պեդրոյի հետ միասին կդառնար ճայերի պատմության ամենաթանկ տրանսֆերը։