«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու տեղեկությունները:
«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորությունները և տվյալ պահին, ինչպես նշեցի, որոշում չկա: Քննարկումները կշարունակվեն: Որոշումը կկայացվի սահմանված ժամկետների շրջանակում»,- ասել է Աղաջանյանը: