ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը:
«ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
- ՔՏՀԱ տեսուչները Էրեբունիում խախտումներ են հայտնաբերել
- ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով:
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ: