ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 15-ին ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ Երևանի էրեբունի վարչական շրջանում են իրականացրել։
«Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը մշտադիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 75 տրանսպորտային միջոցներում։ Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները դիմակ չկրելու 6 խախտում են հայտնաբերել։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
- ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիայում
- Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք․ ՔՏՀԱ ՏՄ-ի հերթական ստուգումները
Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա հանգստյան օրերին ևս կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։