Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է` կարևոր է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանի որ այն ռազմավարական օբյեկտ է ոչ միան տարածաշրջանի համար, այլև նրա սահմաններից դուրս:
«Ռազմավարական նշանակության օբյեկտները, որոնք անցնում են Հարավային Կովկասով, մեզ համար, անկասկած, չափազանց կարևոր շահերի ոլորտ են, և այս ուղղությամբ մշտական մոնիթորինգ է կատարվում։ Մենք խոսում ենք ինչպես տարածաշրջանում մեր գործընկերների հետ, անմիջաբար այն երկրների հետ, որոնց տարածքով անցնում է ռազմավարական նշանակության օբյեկտը, այնպես էլ մեր ռազմավարական գործընկերների հետ, քանի որ հենց այս ռազմավարական օբյեկտներն են տարածաշրջանի անվտանգության երաշխիքը»,- հայտարարել է Զալկալիանին։
Նա նշել է, որ իրենց համար անչափ կարևոր է, որ այդ օբյեկտների վրա որևէ կարգի ռազմական ազդեցություն չլինի:
Հայտնենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընդհանուր երկարությունը 1768 կիլոմետր է, որից 443 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կիլոմետրը՝ Վրաստանի, 1076 կիլոմետրը՝ Թուրքիայի։ Կառուցումը սկսվել է 2003 թվականի ապրիլին, իսկ նավթի ներմղումը՝ 2005 թվականի մայիսի 18-ին։ Ներմղման հզորությունը կազմում է օրական 1,2 մլն բարել։
Այս մասին տեղեկանում ենք «Sputnik -Գրուզիայից»։