fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանը ծայրաստիճան շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով. Զախարովա

Воскресный вечер с Владимиром Соловьевым հաղորդման եթերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, ծայրաստիճան շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով:

«Ստեղծված իրավիճակի յուրահատկությունը այն է, որ մեր ազգային շահերի առկայության դեպքում, իսկ մենք դրանք ունենք և պաշտպանում ենք դրանք, առաջնային պլանում, մեզ համար կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կայունությունը, և նրանց հարաբերությունները էապես կարևոր են մեզ համար»,- ասել է նա։

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը իրեն թույլ չի տալիս խաղալ այլ երկրների ժողովուրդների զգացմունքների վրա և երբեք «դատարկ հռետորաբանությամբ» չի զբաղվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ