fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ն պատժվում է աշխարհի խաղի կանոնները խախտելու, կրիմինալ գործաքի գնալու համար․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Մի հատ դրվագ հիշեցնեմ և սա էլ է ուղիղ կապվում նախորդ գրառմանս հետ. ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում բողոքի ցույց էին անում Օսմանյան Թուրքիայից մազապուրծ եղած մարդկանց զավակներից։ Քիչ էին, տարբեր ազգերից էին։

Էրդողան-Թրամփ հանդիպում էր սպասվում։ Էրդողանի թիկնազորը ոտքի տակ առավ բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանց։ Կհիշե՞ք։ Ոստիկանությունը չխառնվեց։

ԱՄՆ, որը մարդու կյանքը, արժանապատվությունը, առողջությունը ամենաբարձրը դասող ժողովրդավարություններից է, փաստացի ամենա-ամենաբարձր ու ճչացող վայրում չկանխեց բռնությունը իր քաղաքացիների նկատմամբ։

Սա կանաչ լույս հանդիսացավ Էրդողանին՝ կոռուպցիոն համաձայնության գնալու Ռուսաստանի կրիմինալ կառավարիչների հետ։ Ոմանք ներկայացնում են, որ Էրդողանն այնքան էր հղպացել, որ ԱՄՆ քաղաքացիներին ոտի տակ է առնում, Էս-400 է գնում Ռուսաստանից, հարձակվում է Հունաստանի, Լիբիայի, Սիրիայի վրա։ Պեծապես ճշմարտություն պարունակելով և այդ դիտարկումների հետ մեկտեղ, նաև կար վերընշածս՝ կանաչ լույսը։

Միջազգային քրեական հանցագործության մասշտաբները ահռելի ու ցավալի տեղ էին գնում։ Ցավոք, մենք չկարողացանք դրանից դուրս մնալ և արժեցան մեզ անդառնալի կորուստներ։

Խոսքը տարածքների մասին չէ։ Տարածքները միշտ գրավել հնարավոր է, ես մարդկային անդառնալի կորուստների մասին եմ խոսում, որոնց հանդեպ ոտնձգությունը թույլատրված էր։ Դրանք «ստորագրություններ» էին, որոնցից պետք է գլխի ընկնել կատարվելիքի մասին։ Իսկ գլխի ընկնողները, եթե իհարկե կային, լռեցին։ Մի այլ տեսանկյունից էլ, նրանք մեզ տարան պատերազմի։

Եվ հիմա, ոչ Լևոնն էր ճիշտ, ոչ Ռոբերտը, ոչ Սերժը, ոչ էլ Նիկոլն էր ճիշտ։ Բոլորն էլ սխալվեցին։ Մենք մի իրավիճակում ենք հենց իրենց անհեռատոսությունից, որ Արցախը ոչ մերն է, ոչ կորցրել ենք ամբողջությամբ, ինչի մասին գուժում էին և հակառակը։
Օդում կեռով կախված ենք, որը մեզ տրամադրել է հենց Բայդենի ադմինիստրացիան։ Ու ինքն սկսեց կամ այլ կերպ ասած՝ «քունաշեց ու իննոցին վալետով չախեց», երբ ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։

Հիմա այդ «չախոցին» հասել է իր գագաթին՝ Ռուսաստանը կամ Ռուսաստանի ադմինիստրացիան պատժվում է աշխարհի խաղի կանոնները խախտելու, միջազգային կոռուպցիոն ու կրիմինալ գործաքի գնալու համար։

Սրանց պատժելուց հետո հերթով այդ գործարքի մասինակիցները պատժվելու են, այդ թվում նաև հայաստանյան գործակալները։ Եվ իրենք երանի են տալու, որ լյուստրացիա լինի, աջները քաշած գոյատևեն, որպեսզի այդ պատժին չարժանանան»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ