fbpx
Հասարակություն

ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է թռիչքին սպասող քաղաքացիների ցուցակը

ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանատունը քաղաքացիների խնդրանքով հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։

«Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցացկի՝ ներկայացնում ենք «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։

Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։

Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են Մոսկվա ՌԴ այլ քաղաքներից և չեն կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման/բացակայության պատճառով։

Նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն հնարավոր թռիչքի իրականացման դեպքում։

Ցուցակը դեսպանության կողմից համապատասխանաբար կտրամադրվի թռիչքն իրականացնող ավիափոխադրողին»։

https://www.facebook.com/armembrus/posts/1087369484981521

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ