fbpx
Աշխարհ

ՌԴ-ում բողոքի ակցիայի 311 մասնակից է ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ օգոստոսի 3-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մայրաքաղաքի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով չարտոնված բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Աղբյուր փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցների թիվը հասել է մի քանի հազարի, որոնցից մի քանի հարյուրին ոստիկանությունը բերման է ենթարկել:

Նշվում է, որ բերման ենթարկվածներից 311-ը ձերբակալվել են, որոնց թվում է նաև ակցիայի կազմակերպիչներից, ընդդիմադիր ճանաչված գործիչ Լյուբով Սոբոլը, որը ձերբակալվել է նախքան բողոքի ակցիայի մեկնարկը:

Սա երրորդ շաբաթն է, ինչ Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով Ռուսաստանում չարտոնված բողոքի ակցիաներ են անցկացվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ