fbpx
Աշխարհ

ՌԴ-ում կարող են արգելափակել Google-ը

«Ռոսկոմնադզոր»-ը ռուսական օրենսդրությունը խախտելու համար 500 հազար  ռուբլով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը:

 Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի, Google-ը չի զտում ՌԴ-ում արգելված կայքերը:

«Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը Интерфакс-ին ասել է, որ  «Ռոսկոմնադզոր»-ը դարձյալ կստուգի ամերիկյան ընկերությանը և խախտումների դեպքում 700 հազար ռուբլով կտուգանի:

Իսկ  եթե խախտումները շարունակվեն, ըստ Սուբոտինի, օրենքում փոփոխություններ կմտցվեն, ինչը թույլ կտա արգելափակել Google-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ