Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կորենտին Տոլիսսոն կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ նա մեծ պահանջարկ ունի այլ գրանդ ակումբների շարքում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ ֆուտբոլիստը եկող ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ըստ աղբյուրի՝ Տոլիսսոյով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ռոման», «Տոտենհեմը» և այլն։
Նշենք, որ Տոլիսսոյի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հենց ամռանը, բայց նա կարող է հունվարին արդեն պայմանավորվել այլ ակումբի հետ՝ անվճար տեղափոխության մասով։