fbpx
Սպորտ

Ռեալը դժգոհ է Լա Լիգայից. ժամանակացույցն անարդար է կազմված

Մադրիդի «Ռեալը» դժգոհ է Իսպանիայի առաջնության օրացույցից: Ակումբում կարծում են, որ Լա Լիգան անարդար է վարվել իրենց հետ, քանի որ «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի երկու խաղերից առաջ 1 օր ավել հանգստանալու ժամանակ է ունենալու: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Այսպես՝ առաջին կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 6-ին Կատալոնիայում:

«Բարսելոնան» այդ խաղից առաջ Լա Լիգայում հանդիպում է անցկացրել «Վալենսիայի» հետ (2:2): Խաղը կայացել է փետրվարի 2-ին:
Մինչդեռ «Ռեալը» իր հանդիպումը «Ալավեսի» հետ (3:0) անցկացրել է փետրվարի 3-ին: Այս ժամանակացույցի համար պատասխանատու է Լա Լիգան:
Նմանատիպ իրավիճակ է լինելու նաև կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ, որը նախատեսված է փետրվարի 27-ին Մադրիդում: «Բարսելոնան» 24-ին կխաղա «Սևիլիայի» հետ, «Ռեալը» մեկ օր անց՝ «Լևանտեի» հետ:

Սակայն, պետք է նշել, որ պատասխան կլասիկոյից առաջ «Ռեալը» շաբաթվա ընթացքում այլ հանդիպում չունի, մինչդեռ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում կմրցի «Լիոնի» հետ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ