Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի կարող ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Մադրիդցիները մի քանի շաբաթ շարունակ փորձել են ձեռք բերել կիսապաշտպանին, բայց չեն կարողացել հաջողության հասնել։ Մանկունյական ակումբը մտադիր է 200 մլն եվրո ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերի վաճառքից, իսկ Մադրիդում միտք չունեն այդքան վճարել։
Նշենք, որ անցյալ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է ԱՊԼ-ի 35 խաղի, դարձել 13 գոլի հեղինակ։ Նրա հաշվին նաև 2 գոլ կա գրանցված ՉԼ-ում։