Բեյլը դեռ շատ բան կտա մեր թիմին։ Այս մասին ասել է «Ռեալի» ղեկավարության ներկայացուցիչներից մեկը՝ մեկնաբանելով թիմի հարձակվող Գարեթ Բեյլի սկանդալային վարքը Ուելսի հավաքականի Եվրո-2020 դուրս գալուց հետո: Այս մասին հաղորդում է Marca-ն։
Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 10-րդ տուրում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Հունգարիային և զբաղեցրել երկրորդ տեղը E խմբում: Ֆուտբոլիստները խաղադաշտում տոնել են հաղթանակը՝ ձեռքերում պահելով «Ուելս, գոլֆ, Մադրիդ … այսպիսի հերթականությամբ» գրությամբ դրոշը:
«Բեյլը մեր լավագույն ֆուտբոլիստն է: Նա դեռ շատ բան կտա ակումբին: Մենք մտադիր չենք նրանից բաժանվել»,-ասել է ներկայացուցիչը՝ չցանկանալով բացահայտել իր ինքնությունը:
Բեյլը 2013 թվականից խաղում է «Ռեալում»: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ կավարտվի 2022 թվականի հունիսի 30-ին:

