fbpx
Սպորտ

Ռեալը՝ 2017/18 մրցաշրջանի ամենաեկամտաբեր ակումբ

Deloitte հետազոտական կազմակերպությունը ներկայացրել է 2017-18թթ. մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբների ցանկը:

Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը նախորդ մրցաշրջանում ունեցել է ռեկորդային՝ 750,9 միլիոն եվրո եկամուտ: Երկրորդ հորիզոնականում «Բարսելոնան» է՝ 690,4 միլիոն եվրո, իսկ լավագույն եռյակը 666 միլիոն եվրոյով եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նախորդած մրցաշրջանում առաջին տեղում էր:

«Կարմիր սատանաներին» հաջորդում են «Բավարիան» (629,2 մլն եվրո), «Մանչեսթեր Սիթին» (568,4 մլն եվրո), «Պարի Սեն Ժերմենը» (541,7մլն եվրո), «Լիվերպուլը» (513,7 մլն եվրո), «Չելսին» (505,7 մլն եվրո), «Արսենալը» (439,2 մլն եվրո), «Տոտենհեմը» (428,3 մլն եվրո), «Յուվենտուսը» (394,9 մլն եվրո) և Դորտմունդի «Բորուսիան» (3 17,2 մլն եվրո):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ