Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն իրականացրել էին տարհանման աշխատանքներ։
Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն էլ իրենց հերթին իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ։
ԱԻՆ պաշտոնական կայքից հայտնում են, որ տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։