ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջի միջոցով պարզաբանում է ներկայացրել՝ կապված Գավառ քաղաքի միջադեպի հետևանքով մահացածերի թվում ՌՈ ծառայողի լինելու մասին լուրերի հետ։
«Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։
Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2854505564585585