Ռոբերտ Քոչարյանը երեկ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարխչյանից.
«Ընթացիկ հետազոտություններ են, որ պետք է արվեն վիրահատությունից հետո, հիմա ռեաբիլիտացիոն ընթացքն է»,-նշեց նա:
Չարխչյանի խոսքով՝ Քոչարյանի մոտ որևէ բարդացում չկա, ստացիոնար ռեաբիլիտացիա է: Հարցին, թե քանի օր նա կմնա հիվանդանոցում, տնօրենը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ինչքան որ անհրաժեշտություն լինի, բայց՝ ոչ շատ»:
Հիշեցնենք՝ ընթացիկ բուժզննման համար Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխել նախ մայիսի 25-ին, ավելի ուշ՝ հոկտեմբերի 9-ին, նրան վիրահատել էին: Նոյեմբերի 5-ի դատական նիստից առաջ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողներին հայտնել էր, որ փոքրիկ ուռուցք է եղել, որն էլ հեռացվել է:
Աղբյուրը՝ Armtimes.com