«Ռոման» հայտարարեց, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ համաձայնության է հասել։
«Տոտենհեմից» հեռացված պորտուգալացի մասնագետը ամռանը հռոմեական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային, որի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին իտալական ակումբը հայտարարել էր մի քանի ժամ առաջ։
Ֆոնսեկայի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ «Ռոման» բոլոր մրցաշարերում չի հաղթել 6 խաղ անընդմեջ՝ կրելով 4 պարտություն:
58-ամյա Մոուրինյոն ապրիլի 19-ին էր հեռացվել «Տոտենհեմից»: Մարզիչը 2019-ի նոյեմբերից էր գլխավորում անգլիական ակումբը, որը նրա գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրել է 86 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 19 ոչ ոքի: