fbpx
Սպորտ

20:15 29/9/2019

Ռոման նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Լեչեի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս «Լեչեի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գնդակը 56-րդ րոպեին հեղինակեց Էդին Ջեկոն՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո։

Նշենք՝ հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն 87-րդ րոպեին վնասվածք ստացավ ու փոխարինվեց։ 25-րդ րոպեին էլ Մխթարյանը զգուշացվել է դեղին քարտով։

Մինչև խաղավարտ՝ 87-րդ րոպեին, «Ռոման» կարող էր երկրորդ գոլն ուղարկել տանտերերի դարպասը, սակայն Ալեքսանդր Կոլարովը վրիպել է 11-մետրանոցի նշակետից։

Այս հանդիպումից հետո «Ռոման» 11 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Վերեվ