fbpx
Աշխարհ

Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին։

«Դրա են վկայությունն է Ռուսաստանի, անձամբ Նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների ավարտին՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար»,- ասել է Լավրովը։

Ըստ Լավրովի այսօր կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են նրանց 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններում․

«Խոսքը մասնավորապես վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ռուսական աջակցությունը մեր հայ ընկերները շատ բարձր են գնահատում»։

Այս մասին նա հայտնել է «Аргументы и Факты»-ին տված ծավալուն հարցազրույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ