Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հեռախոսազրույց են ունեցել

Ամենադիտվածներ

Российская Премьер-Лига 2019/20, 1-й тур, «Зенит» — «Тамбов»

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը:

Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող գնդակոծությունների կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Ռուսական կողմը ընդգծել է շտապ հրադադարի անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր` ուղղված իրավիճակի կայունացմանը:

Այս մասին հայտնում է  ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ