Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսասատանում այսօր` մայիսի 15-ին արձանագրվել է կորոնավիրուսայի հիվանդության 11,656 նոր դեպք և մահացել է 94 մարդ:
Երկիրը հատել է 200 հազարի սահմանը և այժմ այստեղ հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 221,344 հազար է:
Հայտնենք նաև, որ Ռուսաստանը օրեր առաջ կորոնավիրուսային հիվադության հաստատված դեպքերի երկրների տասնյակում էր, իսկ այժմ եռյակում է և զիջում է միայն ԱՄՆ-ին և Իսպանիային: Սակայն համեմատելով վերջին օրերի ցուցանիշները կարելի է ենթադրել, որ Իսպանիան իր տեղը կզիջի Ռուսաստանին:
Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: