fbpx
Աշխարհ
09:00 28/11/2019

S-400-ները արկղերի մեջ պահելու համա՞ր ենք գնել․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական նիստի ժամանակ անդրադարձել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին՝ կապված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Չավուշօղլուն նշել է. «Մենք ոչ ոքի առջև պարտավորություն չունենք այն հարցում, որ չենք արտադրելու, կամ էլ չենք օգտագործելու S 400-ները: Գնել ենք, որովհետև մեզ անհրաժեշտ էր ՀՕՊ համարգը»:

Թուրք նախարարն ասել է, որ իտալացիները Թուրքիայի տարածքից (Քահրամանմարաշ) դուրս են բերել SAMP-T համակարգը՝ հիշեցնելով, որ 2013թ. նման կերպ էին վարվել նաև ամերիկացիները, հոլանդացիները և գերմանացիները, երբ դուրս էին հանել իրենց Patriot մարտկոցները:

«Ինչ է, S-400 համակարգերն արկղերի մեջ պահելու համա՞ր ենք գնել: Մեր նախագահն ակնհայտորեն և հստակ ասել է ԱՄՆ-ին, որ նման պարտավորություն չունենք»,-շեշտել է Չավուշօղլուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ