fbpx
Աշխարհ

S-400-ի գնումը ծանր հետևանքներ կունենա Թուրքիայի համար. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էրիկ Պահոնը զգուշացրել է Թուրքիային, որ եթե Ռուսաստանի հետ S-400-ի գնման համաձայնագիրը չեղյալ չհայտարարի, հետևանքները ծանր են լինելու Թուրքիայի համար. տեղեկացնում է haberler.com կայքը:

«Հասկանում ենք, որ Թուրքիան ունի օդային պաշտպանության հզորացման կարիք, սակայն Ռուսաստանից Տ-400-ի գնումը ծանր հետևանքներ կունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի` պաշտպանության ոլորտում համագործակցության վրա: Թուրքիայի ռազմական կարիքների համար փորձում ենք ավելի հարմար այլընտրանքային ուղիներ փնտրել, սակայն զգուշացնում ենք, որ ռուսական Տ-400-ի գնումը անհետևանք չի մնա: Կարևոր պաշտպանական համակարգեր գնելիս նախ և առաջ պետք է դիտարկել դրանց համապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին», – ասել է Պահոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ